Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ձմեռային քնկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ. 1in.am

Ձմեռային քնկոտությունը հաղթահարելու 5 տարբերակ. 1in.am

Hronika.info-ն ներկայացրել է 5 տարբերակ, որոնք կօգնեն հաղթահարել ձմեռային քնկոտությունը։

1․ Կեցվածք (դիրք)․ լավ կեցվածքն օգտակար է ո՛չ միայն օրգանիզմի, այլև տրամադրվածության համար։ Ուղիղ կեցվածքի դեպքում լարվում են թիկունքի ու գոտկատեղի մկանները և նման պայմաններում հեշտ չէ թուլանալը։ Իսկ բազկաթոռին գտնվելիս անպայմանորեն սկսում են փակվել աչքերը։ Այդ պատճառով կարևոր է ամբողջ օրվա ընթացքում հետևել սեփական կեցվածքին ավելի աշխույժ ու ուշադիր լինելու համար։

2․ Սնունդ․ ճաշից հետո մեծ քանակությամբ ճարպոտ սնունդը կհանգեցնի քնի։ Վնասակար են նաև չիպսերը, որոնք տալիս են հագեցվածության զգացում, սակայն օրգանիզմի համար չեն պարունակում որևէ արժեք։ Այդ պատճառով կարևոր է ձմեռային սննդակարգում ընդգրկել բանջարեղեն, հատկապես` կանաչեղեն, ինչպես նաև` դդում, գազար, լոլիկ։

3․ Լուսավորություն․ ձմռանը կարևոր է որսալ արևի յուրաքանչյուր ճառագայթ, ավելի շատ գտնվել մաքուր օդում, շատ քայլել, զբոսնել։ Նախապատվություն տալ ոտքով աշխատանքի գնալուն և հրաժարվել հասարակական տրանսպորտից օգտվելուց։

4․ Շարժում․ ակտիվությունն ու շարժումը վերադարձնում են աշխուժությունը։ Փորձեք ավելի շատ քայլել գրասենյակում, բարձրանալ աստիճաններով, ընդմիջման ժամանակ, անպայման, թեկուզ 10 րոպեով, դուրս գալ փողոց։

5․ Ջանքերի համար․ խոստացեք պարգևատրել ինքներդ ձեզ` աշխատանքային շաբաթվա համար, դա կօգնի կենտրոնանալ։

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. www.jenskaiakrasota.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ